Posted in Նախագծեր, Ամանոր

Լույսեր, գույներ, ղողանջներ

Օրը՝ Դեկտեմբերի 20

Ժամը՝ 12:30

Վայրը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-3 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ, դասավանդողներ

Պատասխանատուներ` Տաթև Սահակյան, Լիլիթ Վերմիշյան


Նպատակներ՝

Ամանորյա տոնախմբության ներկայացում, ուրախ երգուպար:

Նկարագրություն`

Ամանորը նշում ենք Արևելյան դպրոցի  Վերնատանը՝ տոնական-ազգային երգ ու պարով, ազգային ծիսական խոհանոցով, բարեմաղթանքներով, նվերներով։

Ընթեցանության նյութեր՝

Ա. Խնկոյան` «Ձմեռ պապի»

Հ. Թումանյան` «Առաջին ձյունը»

Ծրագիր`

Ամանորյա բարեմաղթանքներ`

Շնորհավոր Նոր տարի,

Ձեր տունը շեն իլի

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:

Երգ` «Փաթ, փաթ, փաթիլներ»

Ընկուզախաղեր` հանելուկներ. կարդում են ծնողները:

Այն ի՞նչն է, ինչը,
Սպիտակ ալյուր է մաղում,
Ամբողջ աշխարհը ծածկում։

(Ձյուն)

Այն ի՞նչն է, ինչը,

Սպիտակ պապիկ է,
Բերում է նվերներ։

(Ձմեռ պապ)

Այն ի՞նչն է, ինչը,

Գալիս է փաթիլ-փաթիլ,
Գնում է կաթիլ-կաթիլ։

(Ձյուն)

Քար եմ, բայց քար չեմ,

Արև կպավ` կհալչեմ:

(Սառույց)

Երեք գնդակ իրար վրա դրված,
Քիթը գազար է, աչքը՝ ապակի,
Նամակատարն է Ձմեռ Պապիկի։

(Ձնեմարդ)

Ձմեռ պապի փոքրիկ թոռնիկ,
Սիրուն աղջիկ կարմրաթուշիկ:

(Ձյունանուշիկ)

Միասնական երգ «Զար-զընգը»

Ցանկությունների ծառը` գնդակները իրար ենք փոխանցում և ասում ցանկություններ.

Ուզում եմ, որ այս տարի…

Միասնական պարերգ՝ «Բասեն բարի»

Միասնական երգ (անգլերեն)

Snowflake

Հ.Թումանյան` «Առաջին ձյունը»

Վա՜յ, մայրիկ ջան, տես…

Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

Տիկնիկների պարը

Միասնական երգ (ռուսերեն)
Я узнала маленький секрет

Միասնական երգ «Տոնածառ ջան, տոնածառ»

Միասնական երգ (ռուսերեն)

Բանաստեղծություններ (անգլերեն)

Santa Claus

Santa Claus, Santa Claus,

Brings many toys,

For little girls and for little boys.

Winter

The snow is falling,

The wind is blowing,

The ground is white

All day and night.

Միասնական երգ (անգլերեն)

Ա.Խնկոյան` «Ձմեռ պապի»

Արի՛, արի՛,

Ձմեռ Պապի,

Սպիտակ հագի,

Սպիտակ կապի:

Դաշտ ու անտառ,

Գետ ու գետակ,

Այս ամենը

Առ թևիդ տակ:

Սարում, ձորում

Սուլի՛ր, երգի՛ր,

Հեքիաթ ասա

Հետաքրքիր:

Գցիր կամուրջ,

Փռիր կարպետ,

Ա՛յ, անուրագ,

Անձեռ վարպետ:


Պարուսուցում ծնողների հետ` «Թամզարա»

Հանդիպում Ձմեռ պապի հետ: Նվերների հանձնում Ձմեռ պապի կողմից:

Հյուրասիրություն` ծիսական սեղան. պատրաստված առաջին դասարանցիների ընտանեկան դպրոցներում:

Թողնել մեկնաբանություն